Նեյմարի կարծիքով Ռոնալդինյոն հանճար է


Նեյմարի կարծիքով Ռոնալդինյոն հանճար է

  • 28-07-2011 14:13:02   | Բրազիլիա  |  Սպորտ

Բրազիլիայի ազգային առաջնության 12-րդ տուրում «Ֆլամենգոյի» հետ հանդիպումից հետո «Սանթոս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը գովասանքով է արտահայտվել իր մրցանկից Ռոնալդինյոյի հասցեին: Նշենք, որ այդ խաղում Նեյմարը դարձել է դուբլի, իսկ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հեթ-տրիկի հեղինակ: «Մեր ամբողջ թիմը անդադար հետեւում եւ վազում էր նրա հետեւից, սակայն նույնիսկ այդ պայմաններում նա գործելու ազատ գոտիներ էր կարողանում գտնել: Ռոնալդինյոյին չեզոքացնել խաղադաշտում շատ դժվար է, եթե ոչ անհնարին: Նա իսկական հանճար է»,- հայտարարել է Նեյմարը:
Նոյյան տապան  -   Սպորտ