Արմեն Ռուստամյան."Էրդողանի պահանջը մինչ այժմ կատարված սխալ քայլերի հետեւանք է" («Երկիր Մեդիա»-ի տեսանյութը)


Արմեն Ռուստամյան."Էրդողանի պահանջը մինչ այժմ կատարված սխալ քայլերի հետեւանք է" («Երկիր Մեդիա»-ի տեսանյութը)

  • 28-07-2011 20:53:23   | Հայաստան  |  Քաղաքական


Թուրքիայի վարչապետի՝ Բաքվում կատարած հայտարարությունը Հայաստանի քաղաքական գործիչները որակում են այսպես. "Գող՝ սիրտը դող" ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Էրդողանի նման ամբարտավան արտահայտության պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով, բանակցային սեղանի շուրջ նստեցին հավասարը-հավասարի սկզբունքով։Ինչպես նա նշեց «Երկիր Մեդիայի» թղթակցի հետզրույցում, արդյունքում, հիմա նրանք քաղում են այդ արտաքին ապաշնորհ քաղաքականության պտուղները։ "Թուրքիան մնում է նույն Ցեղասպան Թուրքիան։ Սա փաստ է, չէ՞։ Եթե այդ փաստը մենք անտեսում ենք տարբեր բանակցույթունների, դիվանգիտական ինչ-ինչ խաղերով սկսում ենք այլ ոճով հարաբերություներ, նրանց մոտ էլ, բնականաբար, տպավորություն է առաջանում, որ իրենք ճիշտ են, եւ դեռ մի բան էլ՝ պետք է ստիպեն ներողություն խնդրել մեր ամենամեղմ հայտարարույթան համար։ Սա մինչ այժմ կատարված սխալ քայլերի հետեւանք է, եւ հիմա չպետք է նույն սխալները թույլ տրվեն։ Պետք է վերականգնել նախկին այն վիճակը, որ ուներ մեր ժողովուրդն՝ իր իրավունքների պարտշանույթան ամուր դիրքերի առումով։ Այսինքն պետք է հետ կանչել ստորագրությունն այդ ստորացուցիչ, չարաբաստիկ արձանագրություններից",- ասել է Արմեն Ռուստամյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play