Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշներն արդեն երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալներ են նվաճել


Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշներն արդեն երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալներ են նվաճել

  • 29-07-2011 13:24:19   | Ռումինիա  |  Սպորտ

Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Ի ուրախություն հայ մարզասերների, հունահռոմեական ոճում հանդես եկող հայազգի ըմբիշներն իրենց գերազանց են դրսեւորել եւ արդեն նվաճել են երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալներ: Իրենց մրցելույթներով առավել աչքի ընկան 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը եւ 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը, ովքեր տանելով հինգական հաղթանակ իրենց քաշային կարգերում նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հավելենք, որ հուլիսի 29-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Հայաստանը այստեղ նույնպես ներկայացուցիչներ, որոնց հետ մեծ հույսեր է կապում:
Նոյյան տապան  -   Սպորտ