ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ<br /> ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ 68 ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ<br />


ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ
ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ 68 ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ

  • 12-04-2006 12:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՎԱՆԱՁՈՐ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման նորաբաց բաժնում պարապմունքներն սկսվել են «Հողաշինարարություն եւ հողային կադաստր», «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտությունների գծերով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, գյուղտնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հակոբյանը, բաժնի առաջին կուրսերում ընդգրկված են 68 ուսանողներ: Ըստ նրա, հաջորդ ուսումնական տարում, բացի վերոհիշյալ մասնագիտություններից, նախատեսված է մասնաճյուղում ընդունելություն կատարել նաեւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում», «Անասնաբուծություն», «Ագրոնոմիա», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով: Ալ.Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ արվում է մասնաճյուղում ուսուցումը ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար: Նրա խոսքերով, որակյալ դասախոսական կազմի եւ համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը հուսալի երաշխիք են, որ ուսումնական հաստատությունը կդառնա տարածաշրջանի գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման լավ դարբնոց:
Նոյյան տապան  -   Հասարակություն