ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԻՊՐՈՍԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԻՊՐՈՍԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 27-02-2006 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ին մեկնեց Կիպրոս, որտեղ կմասնակցի ավանդական, թվով 10-րդ, միջազգային մրցաշարին: Մասնակից թիմերը 8-ն են, որոնք բաժանվել են 2 խմբերի: 1-ին խմբում հանդես կգան Հունաստանի, Ֆինլանդիայի, Բելառուսի եւ Ղազախստանի, 2-րդում` Կիպրոսի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Հայաստանի հավաքականները: Թիմերն ընդամենը 2-ական խաղ կանցկացնեն: Հայաստանի հավաքականը փետրվարի 28-ին կմրցի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ մարտի 1-ին, կախված 1-ին խաղի արդյունքից, Կիպրոս-Սլովենիա զույգի հաղթողի կամ պարտվողի հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Հենկ Վիսմանը թիմում ընդգրկել է Հայաստանում եւ արտերկրում հանդես եկող 20 ֆուտբոլիստների:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play