Մեծ համերգ Փրովիդենսում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին


Մեծ համերգ Փրովիդենսում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին

  • 30-07-2011 11:38:25   | ԱՄՆ  |  Մշակույթ

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքի (Ռոդ Այլենդ նահանգ) խոշորագույն` Սուրբ Պետրոս եւ Պողոս տաճարում տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո եւ տոնական համերգ: Նահանգապետի, սենատորների, կոնգրեսականների, քաղաքապետերի ներկայությամբ կայանալիք մեծ համերգին կմասնակցեն նահանգի սիմֆոնիկ նվագախումբը, երկու երգչախումբ Ռոդ Այլենդից եւ Մասաչուսետսից, ինչպես նաեւ հայտնի մեներգիչներ «Մետրոպոլիտեն Օպերայից», ինչպես նաեւ Նյու Յորքից, Բոստոնից եւ այլ քաղաքներից: Առաջին անգամ կկատարվեն նաեւ հայ կոմպոզիտորների` տարեդարձի կապակցությամբ հատուկ գրված, ստեղծագործություններ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց Ռուբեն Փաշինյանը, համերգի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանն ասել է, որ տոնական միջոցառումն իր մասշտաբով կլինի աննախադեպ եւ կդառնա ամենախոշորը ԱՄՆ Արեւելյան ափին: Բազմահազարանոց դահլիճի մուտքն ազատ է լինելու Հայաստանի արվեստի հետ ծանոթանալու ցանկություն ունեցողների համար: Երեկոյին ակնկալվում են ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանի, Ռոդ Այլենդի նահանգապետի եւ այլ քաղաքական գործիչների ելույթներ: Համերգի ավարտին տեղի կունենա ընդունելություն` ի պատիվ Հայաստանի անկախության 20-ամյակի:
Նոյյան տապան  -   Մշակույթ