ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՊԻՏԻ ՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱՅՐԸ <br />


ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՊԻՏԻ ՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱՅՐԸ

  • 09-02-2006 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական 1-ին խմբի անդամ 8 երկրների` Պորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիա-Չեռնագորիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Հայաստանի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները փետրվարի 10-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կքննարկեն մրցաշարի խաղացանկը: Ֆուտբոլային ասոցիացիայի եվրոպական միությունը սահմանել է որոշակի օրեր, որոնց ընթացքում պետք է կայանան հանդիպումները. նախատեսվում է, որ թիմերը 4-ական խաղ կանցկացնեն 2006-ի աշնանը, 10-ական խաղ` 2007-ի ընթացքում: Բանակցություններին մասնակցելու համար Բրյուսել են մեկնել ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի հավաքական թիմերի գործադիր տնօրեն Աշոտ Մանուկյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը: Սպասվում է, որ խաղացանկի քննարկումները շատ ծանր կընթանան: Հիմնական դժվարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք 2 խաղերի մրցավայրի խնդիրն է: Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ պատրաստ է խաղալ Բաքվում եւ Երեւանում` հյուրընկալվող կողմին անվտանգության երաշխիքների առկայության դեպքում: Սակայն ադրբեջանական կողմը բացառում է այդ տարբերակը: Միակ ելքը մնում է 2 խաղերն էլ չեզոք դաշտերում անցկացնելը: ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ դեմ չէ այդ տարբերակին, եւ հարցի լուծումը թողնում է կողմերին: Սակայն, եթե նրանք համաձայնության չգան, ապա գործին կմիջամտի ՈՒԵՖԱ-ն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play