Հայ մարզիկներն օգոստոսի 6-7-ին Բեռլինում կմասնակցեն ձյուդոյի Եվրոպայի հերթական <br /> գավաթի խաղարկությանը


Հայ մարզիկներն օգոստոսի 6-7-ին Բեռլինում կմասնակցեն ձյուդոյի Եվրոպայի հերթական
գավաթի խաղարկությանը

  • 01-08-2011 19:34:55   | Հայաստան  |  Սպորտ

Օգոստոսի 1-ին Պրահայում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ հերթական առաջնությունում: Անդրանիկ Չափարյանը 73 կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ եւ Գոռ Հարությունյանները` 3-րդ մրցանակային տեղը 55 եւ 60կգ քաշային կարգերում: Օգոստոսի 6-7-ին Բեռլինում մեր հավաքականը` գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, կմասնակցի Եվրոպայի հերթական գավաթի խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ