Պելե. «Իսպանիայի հավաքականը հիանալի օրինակ է բրազիլացիների համար»


 

Պելե. «Իսպանիայի հավաքականը հիանալի օրինակ է բրազիլացիների համար»

  • 02-08-2011 12:42:51   | Բրազիլիա  |  Սպորտ
 Ֆուտբոլի արքա Պելեն գովասանքով է արտահայտվել Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների համար աշխարհի ներկայիս չեմպիոնները հիանալի օրինակ կարող են ծառայել: «Մինչեւ ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությունը ես արդեն հայտարարել էի, որ Իսպանիայի հավաքականի խաղն ինձ հիշեցնում է 1970-ական թվականների Բրազիլիայի թիմին: Ես նկատի ունեմ այն մարզավիճակը, որում գտնվում են իսպանացիները: Հավատացեք, նրանք այդպիսի խաղով միմիայն ուրախացնում են իրենց երկրպագուներին: Իսպանացիները արժանիորեն են նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչը վկայում է նաեւ նրանց կազմում հանդես եկող ֆուտբոլիստների բարձր կարգը: Բայց Իսպանիայի հավաքականի ամենամեծ տարբերությունը մյուս թիմերից կիսապաշտպանական գիծն է` Չավիի եւ Ինյեստայի գլխավորությամբ»,- ասել է Պելեն:
Նոյյան տապան  -   Սպորտ