«Ռեալը» Չինաստանում ֆուտբոլի դպրոց է բացել


«Ռեալը» Չինաստանում ֆուտբոլի դպրոց է բացել

  • 02-08-2011 13:46:15   | Չինաստան  |  Սպորտ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, ֆուտբոլի դպրոց է բացել Չինաստանում: Հիշեցնենք, որ «սերուցքայինները» նախամրցաշրջանային մարզահավաքի վերջին փուլը անցկացնելու են հենց այս երկրում: Ֆլորենտինո Պերեսը, խոսելով նոր հիմնադրված դպրոցի մասին, նշել է. «Մադրիդի «Ռեալը» միշտ էլ մեծ թվով աջակիցներ է ունեցել Չինաստանում: Այդ է պատճառը, որ մենք այստեղ զգում ենք ինչպես տանը: Հուսով եմ, այս մրցաշրջանում թիմը ավելի լավ հանդես կգա եւ մեզ ավելի շատ ուրախանալու պատճառներ կտա»: Նշենք, որ այս դպրոցը կունենա շուրջ 600 սաներ:
Նոյյան տապան  -   Սպորտ