ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ՀԱՅ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ՀԱՅ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 30-01-2006 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին շուրջ 70 մարզիկներ մասնակցեցին: Հայաստանի չեմպիոններ դարձան Ռոման Ամոյանը (55 կգ քաշային կարգ), Կարեն Մնացականյանը (60 կգ), Վահրամ Հունանյանը (66 կգ), Մխիթար Հունանյանը (74 կգ), Տիգրան Սահակյանը (84 կգ), Ռոբերտ Պետրոսյանը (96 կգ) եւ Սերոբ Մուրադյանը (120 կգ): Առաջիկայում Հայաստանի հունահռոմեական ոճի ուժեղագույն ըմբիշներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Նրանք կմասնակցեն Ֆրանսիայում փետրվարի 16-23-ը կայանալիք միջազգային խոշոր մրցաշային, իսկ այնուհետեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական մրցամարտին, որը կանցկացվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում: Այս մրցաշարերը կարեւոր նախապատրաստություն կլինեն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Մոսկվայում, ապրիլի վերջին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play