Դոնի Ռոստովում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Էլինա Դանիելյանը վաստակեց կես միավոր


Դոնի Ռոստովում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Էլինա Դանիելյանը վաստակեց կես միավոր

  • 03-08-2011 14:43:09   | Ռուսաստան  |  Սպորտ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունը: Հիշեցնենք, որ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջատար կին գրոյսմայստեր Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում, որ կայացավ օգոստոսի 2-ին, Էլինան հանդիպելով Ն.Կոսինցեւայի հետ, սեւ ֆիգուրներով պարտիան ոչ-ոքի ավարտեց: Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Կոներու - Հոու Յիֆան 0:1, Ստեֆանովա - Ռուան Լուֆեյ 1/2, Գալյամովա - Լահնո 0:1, Մուզիչուկ - Կովալեւսկայա 1/2, Կոստենյուկ - Տ.Կոսինցեվա 1/2:
Նոյյան տապան  -   Սպորտ