Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) առաջին համաշխարհային ցուցահանդեսը Երեւանում


Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) առաջին համաշխարհային ցուցահանդեսը Երեւանում

  • 04-08-2011 10:57:53   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում կանցկացվի AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին: Անդրանիկ ցուցահանդեսին մասնակցելու են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ, որոնք միեւնույն ժամանակ արվեստի բարձրարժեք նմուշներ են: “Yerevan Show”-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery եւ մի շարք այլ հայտնի ընկերություններ: Ցուցահանդեսի շրջանակներում նաեւ կանցկացվի «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովը, նախատեսված է նաեւ բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ: Ցուցահանդեսը կազմակեպրպում է Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միությունը (AJA) ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ