Վախճանվել է ամենածեր օլիմպիական չեմպիոնը


Վախճանվել է ամենածեր օլիմպիական չեմպիոնը

  • 05-08-2011 09:09:33   | Արգենտինա  |  Սպորտ

Օգոստոսի 3-ին Բուէնոս Այրեսում 100 տարեկան հասակում վախճանվել է ամենածեր օլիմպիական չեմպիոն Աթթիլիո Պավեզին: Պավեզին կրկնակի չեմպիոն է դարձել Լոս Անջելեսում 1932թ. անցկացրած 10-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ` հեծանվավազքից: Կրկնակի չեմպիոնը ծնվել է 1910թ. հոկտեմբերի 1-ին Իտալիայի Կաորսո քաղաքում: Ընտանիքում նա 11-րդ երեխան էր: Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Պավեզին մեկնել է Արգենտինա, որտեղ զբաղվել է հեծանվավազքով:
Նոյյան տապան  -   Սպորտ