ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ<br /> Է<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Է

  • 04-10-2005 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակները` 2005թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Գարրի Կասպարովը (Ռուսաստան), որը դեռեւս մի քանի ամիս առաջ հայտարարել էր մրցումներին մասնակցության դադարեցման մասին: Կասպարովի անհատական վարկանիշը 2812 է: Ցուցակի առաջին տասնյակում տեղեր են զբաղեցնում նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, վարկանիշը` 2788), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա, 2782), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2751), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2748), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2740), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2739), Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2735), Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա, 2725), Լեւոն Արոնյանը (Հայաստան, 2724): 22-ամյա Արոնյանը վերջին ամիսների ընթացքում մի շարք հաջողություններ է ունեցել, ինչի շնորհիվ զգալիորեն բարձրացրել է իր անհատական վարկանիշը եւ տեղ գրավել տասնյակում: Հայաստանի եւս երկու ներկայացուցիչներ տեղեր են գրավում ուժեղագույն շախմատիստների ցուցակի առաջին հարյուրյակում: Վլադիմիր Հակոբյանը 16-րդն է (վարկանիշը` 2707), Կարեն Ասրյանը` 61-րդը (2645): Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում նույնպես Հայաստանը ներկայացուցիչներ ունի: Էլինա Դանիելյանը 29-րդն է (2433), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 31-րդը (2429):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play