ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 26-09-2005 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցի շուրջ 4000 շրջանավարտներից շատերն այսօր գիտության եւ տնտեսության առաջավորներ են, ազգային եւ հասարակական գործիչներ, կրթության եւ մշակույթի նվիրյալներ: Ինչպես դպրոցի հմնադրման 40-ամյակին նվիրված սեպտեմբերի 26-ի հանդիսության ժամանակ նշեց դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, նրանցից շատերն այսօր արտերկրում հայտնի են իրենց գիտական հայտնագործություններով: Տնօրենի խոսքերով, դպրոցի հիմնադրման նպատակն է եղել Հայաստանի տարբեր շրջանների եւ Հայաստանից դուրս գտնվող հայաշատ բնակավայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների համար խորացված ուսուցման կազմակերպումը: «Դպրոցն իր գոյության տարիներին եղել եւ մնում է դպրոցական առարկայական օլիմպիադաների դարբնոցը»,- ընդգծեց Հ.Նավասարդյանը: Հայաստանը միայն 1992թ.-ից է սկսել մասնակցել միջազգային օլիմպիադաներին, որոնց մասնակցած այս դպրոցի սաներից 28-ը արժանացել են մեդալների, իսկ 11-ը` գովասանագրերի մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն եւ քիմիա առարկաներից:
Նոյյան տապան  -   Հասարակություն