ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂԻ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ<br />


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂԻ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

  • 22-09-2005 19:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին Երեւանում անցկացվեց վետերան շախմատիստների կայծակնային խաղի մրցաշար, որը նվիրված էր Հայաստանի Անկախության օրվան: 50 տարեկանից բարձր 37 շախմատիստներ պայքարեցին հաղթողի կոչման, ինչպես նաեւ կազմակերպիչների սահմանած 5 դրամական մրցանակների համար: Մրցաշարի հաղթող դարձավ Համլետ Հովհաննիսյանը, որը շվեյցարական խաղակարգով, 8 տուրով անցկացված մրցաշարում վաստակեց 7 միավոր: 2-րդ տեղը 6,5 միավորով գրավեց Գարեգին Խաչատրյանը, իսկ 3 մասնակիցներ` Հարություն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Բալայանը եւ Գարեգին Ալեքյանը, 6 միավորով բաժանեցին 3-5-րդ տեղերը: Ըստ լրացուցիչ ցուցանիշների, նրանք մրցաշարային աղյուսակում տեղեր գրավեցին նշված հերթականությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play