ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿՏԱՏԱՆՎԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿՏԱՏԱՆՎԻ

  • 12-09-2005 21:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 12-13-ը սպասվում են տեղումներ, իսկ սեպտեմբերի 14-18-ը` առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Հայպետհիդրոմետ» վարչության Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, սեպտեմբերի 12-13-ը օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի, իսկ սեպտեմբերի 14-18-ը` 5-6 աստիճանով կբարձրանա: Շաբաթվա ընթացքում հովտային շրջաներում առավելագույն ջերմաստիճանը կլինի +34, նվազագույնը` +27, իսկ լեռնային շրջաններում, համապատասխանաբար, +25 եւ +14 աստիճան:
Նոյյան տապան  -   Հասարակություն