2006 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄՈՏ 87 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ<br /> ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ<br />


2006 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄՈՏ 87 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ
ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

  • 12-09-2005 18:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին առաջին անգամ նախատեսվում է պետական բյուջեից մոտ 87 մլն դրամ (մոտ 193 հազ. ԱՄՆ դոլար) հատկացնել Երեւանում անօթեւան մնացած մարդկանց համար սոցիալական օգնության կենտրոն ստեղծելու նպատակով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Նա նշեց, որ կենտրոնում անօթեւանները կբնակվեն մի քանի ամիս, կստանան բժշկահոգեբանական ծառայություն, անվճար սննունդ: Իսկ իրավաբանական, փաստաթղթային եւ մի շարք այլ սոցիալական հարցերի պարզաբանումից հետո նրանց կտեղավորեն պետական խնամատար տարբեր հաստատություններում: Ըստ Ջ.Բաղդասարյանի, կենտրոնը, որը կտեղակայվի Չորրորդ գյուղի թիվ 1 տուն-ինտերնատին կից շինությունում, կսկսի գործել 2007թ.-ի սկզբներից: Իսկ մինչ այդ` արդեն այս ձմռանը, նախատեսվում է վերանորոգել շենքի 2-3 սենյակներ` առավել ծանր պայմաններում գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն