ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱԹԵՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱԹԵՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

  • 05-09-2005 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Օլիմպիական հերթափոխի շախմատի մարզադպրոցի 4 սաներ (մարզիչ Արարատ Սանթրյան) հանդես եկան Աթենքում անցկացված «Նիկիա-2005» փառատոնում: Ավանդական` թվով 13-րդ, մրցումներին մասնակցում էին 11 երկրների 337 շախմատիստներ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, ռեկորդային էր: Բոլոր մասնակիցները խաղում էին մեկ մրցաշարում, իսկ տեղերի հաշվարկը կատարվեց 4` մինչեւ 12, 16, 20 տարեկանների եւ մեծահասակների, խմբերի համար: Երեւանցի երեխաները հիանալի հանդես եկան: Տիգրան Ս. Պետրոսյանն ու Ռուբեն Գաթրչյանը շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 տուրերում վաստակեցին 6-ական միավոր եւ 12 տարեկանների խմբում գրավեցին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը: Տիգրանը պարգեւատրվեց ոսկե, Ռուբենը` արծաթե մեդալով: Բացի այդ, Տիգրանին հանձնվեց տարիքային խմբում հաղթողի գավաթը: Հաջող խաղացին նաեւ Տարոն Դավթյանը (5 միավոր) եւ Գեւորգ Աբովյանը (4), որոնք նույնպես 12 տարեկանների խմբում բարձր տեղեր գրավեցին: Մրցաշարում իր սաներից ետ չմնաց մարզիչ Արարատ Սանթրյանը. նա բավականին բարձր արդյունք ցույց տվեց` 6,5 միավոր: Արժե նշել, որ Աթենքի մրցաշարում մեծ թվով փորձառու շախմատիստներ էին հանդես գալիս. մասնակիցների թվում էին 5 գրոսմայստերներ, 12 միջազգային վարպետներ, մի քանի ՖԻԴԵ-ի վարպետներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Արարատ Սանթրյանը, «Նիկիա-2005»-ի կազմակերպիչները Հայաստանի պատվիրակության անդամներին մասնակից դարձրին մրցումների ավարտից հետո կազմակերպված ընդունելությանը եւ հրավիրեցին մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք փառատոնին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play