ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 5<br /> ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 5
ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ

  • 22-08-2005 20:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԻԶՄԻՐ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացված համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցեցին նաեւ Հայաստանը ներկայացնող 21 մարզիկներ, որոնցից 5-ը դարձան խաղերի մրցանակակիրներ: Առավել հաջող հանդես եկավ ազատ ոճի ըմբիշ Վահան Սիմոնյանը: Մրցելով 55 կգ քաշային կարգում` նա մի քանի հաղթանակ տարավ, միայն եզրափակիչ գոտեմարտում պարտություն կրեց եւ գրավեց երկրորդ տեղը: Վ.Սիմոնյանը պարգեւատրվեց ուսանողական խաղերի փոխչեմպիոնի արծաթե մեդալով: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վահրամ Գալստյանը (84 կգ քաշային կարգ), Էդգար Բաբայանը (74 կգ), Ռոբերտ Պետրոսյանը (96 կգ) եւ թեկվանդոյիստ Արման Երեմյանը (74 կգ) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ տեղերը եւ արժանացան բրոնզե մեդալների:
Նոյյան տապան  -   Սպորտ