ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ<br />


ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

  • 15-08-2005 20:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վետերան շախմատիստների Հայաստանի առաջնությունում 6 տուր է անցկացվել: Մրցապայքարը գլխավորում են 2 մասնակիցներ` միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը եւ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը, որոնք 5-ական միավոր են վաստակել: 4,5-ական միավորով 3-5-րդ տեղերը բաժանում են վարպետության թեկնածուներ Ադոլֆ Դեմիրխանյանը, Ալբերտ Հարությունովը եւ Մուրադ Վարժապետյանը: 32 շախմատիստների մասնակությամբ անցկացվող առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Հերթական` 7-րդ, տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ