ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻՆ ՇՎԵՅՑԱՐՈՒՀԻՆԵՐԻՆ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅ
ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻՆ ՇՎԵՅՑԱՐՈՒՀԻՆԵՐԻՆ

  • 05-08-2005 19:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում անցկացվեցին 6-րդ տուրի մրցախաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի արդյունքով` 2-2 տաշվով ավարտեց իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ: Ընդ որում, ոչ-ոքիներ գրանցվեցին բոլոր 4 խաղատախտակների վրա: 6 տուրից հետո Հայաստանի շախմատիստները վաստակել են 8 միավոր եւ բաժանում են 6-10-րդ տեղերը: Մինաձնյա առաջատարը Իսրայելի հավաքականն է, որը 11 միավոր ունի: Հայաստանի շախմատիստուհիները 6-րդ տուրում խոշոր` 3-1, հաշվով հաղթեցին Շվեյցարիայի թիմին: Մրցակցուհիներին պարտության մատնեցին Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը: Սիրանուշ Անդրեասյանը տանուլ տվեց իր պարտիան: Հայաստանի կանանց հավաքականն այժմ 6 միավորով բաժանում է 11-16-րդ տեղերը: Մրցապայքարը գլխավորում է Լեհաստանի հավաքականը, որը 10 միավոր է վաստակել: Հերթական` 7-րդ, տուրում Հայաստանի տղամարդիկ կմրցեն ֆրանսիացիների, կանայք` հունգարուհիների հետ: Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
Նոյյան տապան  -   Սպորտ