ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ

  • 01-08-2005 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 12-րդ թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 40, կանանց մրցաշարին` 26 թիմեր: Եվ' տղամարդկանց, եւ' կանանց մրցումների ֆավորիտների թվում են Հայաստանի հավաքականները: Առաջնությունը հատկապես հաղոջ են սկսել Հայաստանի շախմատիստուհիները. նրանք 1-ին տուրում 3-1 հաշվով հաղթել են Խորվաթիայի, 2-ում 2,5-1,5 հաշվով` Հոլանդիայի հավաքականներին: Հայաստանի տղամարդ շախմատիստներն 1-ին տուրում ոչ-ոքի` 2-2 հաշվով, ավարտեցին մրցամարտը Լատվիայի թիմի հետ, իսկ 2-ում 4-0 հաշվով ջախջախեցին Շվեդիայի 3-րդ թիմին: Հայաստանի թե' կանանց, թե' տղամարդկանց հավաքականները Եվրոպայի առաջնությունը գլխավորող թիմերի թվում են: 3-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն վրացիների, շախմատիստուհիները` ռումինուհիների հետ: Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Նոյյան տապան  -   Սպորտ