ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 01-08-2005 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կաննում անցկացված 2 միջազգային մրցաշարերում, որոնք կրում էին «Ոսկե գավաթ» եւ «Ազգությունների գավաթ» անվանումները, Հայաստանի նարդիստները 6 մրցանակ շահեցին: «Ոսկե գավաթ» մրցաշարի «B» խմբում Սիրաժ Ղամբարյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ «C» խմբում Անդրանիկ Հարությունյանը դարձավ հաղթող: «Ազգությունների գավաթ» մրցաշարի «B» խմբում 1-ին տեղը գրավեց նախկինում ճանաչված բռնցքամարտիկ, այժմ Մոսկվայում բնակվող, բայց Հայաստանը ներկայացնող Մանվել Ավետիսյանը: Այս խմբում 2-րդ տեղը գրավեց Կոլյա Մոսոյանը: «Ազգությունների գավաթ»-ում մրցանակակիրներ դարձան նաեւ Սիրաժ Ղամբարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը: Մոնտե Կառլոյում անցկացված աշխարհի առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Ավետիս Ռոստոմյանը: Երկրորդ տարին անընդմեջ նա «B» խմբի մրցումների եզրափակիչ մտավ եւ գրավեց 2-րդ տեղը: Աշխարհի առաջնության «B» եւ «C» խմբերում մրցանակներ նվաճեցին նաեւ Հարություն Մարտիրոսյանը, Մանվել Ավետիսյանը, Անդրանիկ Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play