ԻՐԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԱՎ ՀԱՅ<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ<br />


ԻՐԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԱՎ ՀԱՅ
ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

  • 27-06-2005 19:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ընկերական հանդիպում անցկացրին բռնցքամարտի Հայաստանի եւ Իրանի ազգային հավաքականները: Հանդիպումն ընթացավ Հայաստանի բռնցքամարտիկների առավելությամբ եւ ավարտվեց նրանց հաղթանակով` 8,5-4,5 հաշվով: Իրենց մրցակիցներին պարտության մատնեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Գաբրիել Տոլմաջյանը, Հարություն Թովմասյանը (2-ն էլ` 54 կգ), Հրաչյա Ջավախյանը (60 կգ), Արտյոմ Հովհաննիսյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արտակ Մալումյանը (91 կգ), իսկ գերծանր` 91 կգ-ից բարձր, քաշայիններ Արսեն Գալստյանի եւ Ալի Ռեզա Շոարիի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Նշենք, որ մինչեւ մրցամարտը երկու երկրների բռնցքամարտիկները երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք էին անցկացրել Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play