ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ

  • 20-06-2005 19:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ՔԻՇՆԵՎ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում 8 տուրից միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ելենա Զայացն է, որը 6,5 միավոր է վաստակել: 6 շախմատիստուհիներ 6 միավորով բաժանում են 2-7-րդ տեղերը: Այս խմբից մի փոքր են ետ մնում հայաստանցի 2 գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր եւ այժմ բաժանում են 8-29-րդ տեղերը: Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները` միջազգային վարպետներ Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիլիթ Գալոյանը, 4-ական միավորով տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջին մասերում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play