ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են նոր տարածքներ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են նոր տարածքներ

  • 25-06-2011 07:46:00   | ԱՄՆ  |  Միջազգային
Միավորված Ազգերի Կրթության, Գիտության եւ Մշակույթի Կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ ) համաշխարհային ժառանգության շարքում ավելացրել է նոր աշխարհագրական օբյեկտներ Աֆրիկայում, Ասիայում եւ Ավստրալիայում: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի կայքը, Համաշխարհային ժառանգության հարցերով նիստը սկսվել է ուրբաթ օրը Փարիզում եւ կշարունակվի մինչեւ հունիսի 29-ը: Մշակութային ժառանգության ցանկի ավելի քան 900 տարածքներին այժմ գումարվել է Քենիայի լճային համակարգը, Մեծ աֆրիկական տեկտոնական իջվածք-հովիտը, ավստրալիական Նինգալուն, Ճապոնիայի Օգասավարա (Բոնին) կղզիների խումբը, Սենեգալեի Սալում գետի դելտան եւ ճապոնական Սիխու («Արեւմտյան լիճ») ծովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play