ԵՐԿՈՒ ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԷՎԵՐԵՍՏԻ ՆՎԱՃՄԱՆԸ<br />


ԵՐԿՈՒ ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԷՎԵՐԵՍՏԻ ՆՎԱՃՄԱՆԸ

  • 20-05-2005 21:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 16 երկրների շուրջ 600 լեռնագնացներ մասնակցեցին դեպի Էլբրուս կատարված լեռնագնացությանը, որը նվիրված էր 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին: Լեռնագնացությանը մասնակցեցին նաեւ Հայաստանի ալպինիզմի ազգային ֆեդերացիայի թիմի 5 անդամներ: Ընդ որում, թիմի կազմում, հայաստանցիներ Հայկ Տոնոյանից, Տիգրան Ներսիսյանցից, Տիգրան Խաչատրյանից բացի, ընդգրկվել էին նաեւ ռուսաստանցի Արթուր Կարապետյանը եւ վրաստանցի Լեւ Սարկիսովը: Հայ լեռնագնացների մասնակցությանը աջակցեց ՄԱԿ-ի հայաստանյանը գրասենյակը: Ինչպես մայիսի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը, մայիսի 3-13-ն իրականացված վերելքը դեպի Կովկասի ամենաբարձր գագաթը (ծովի մակերեւույթից 5642 մ) անցել է եղանակային չափազանց դժվարին պայմաններում: Չնայած դրան, լեռնագնացները կամք եւ տոկունություն են դրսեւորել եւ հասել հաջողության: Գագաթը նվաճողների թվում են եղել նաեւ Ռուսաստանի դաշնության տարբեր մարզերի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Իտալիայի, Բուլղարիայի ու մի շարք այլ երկրների լեռնագնացներ: Հայաստանի ներկայացուցիչները Էլբրուսի գագաթին ամրցրել են ՄԱԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության դրոշները: Հ.Տոնոյանը տեղեկացրեց, որ մի քանի ամսից Ռուսաստանի 20-22 լեռնագնացների հետ երկու հայ լեռնագնացներ մասնակցելու են Էվերեստի գագաթի նվաճմանը: Հ.Տոնոյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեին եւ նրան հանձնեց Էլբրուսից ետ բերած ՄԱԿ-ի դրոշը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play