ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-04-2005 16:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատիստի կենտրոնական տանն ընթանում է Հայաստանի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցումներն անցկացվում են 5 տարիքային խմբով` մինչեւ 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների միջեւ: Այսպիսով, միաժամանակ ընթանում են 10 մրցաշարեր, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում են հանրապետության տարբեր քաղաքների եւ մարզերի ավելի քան 230 ներկայացուցիչներ: Առաջնության մասնակիցները, Հայաստանի չեմպիոնի կոչումից բացի, վիճարկում են նաեւ այս տարվա աշնանը կայանալիք աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնությունների ուղեգրերը: Բացի այդ, կազմակերպիչները դրամական պարգեւներ են սահմանել բոլոր տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված շախմատիստների համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play