Պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի Արսեն Ղազարյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը


Պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի Արսեն Ղազարյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը

  • 12-08-2011 23:44:23   | Ուկրաինա  |  Սպորտ

Կիեւում ընթացող Պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնության երկրորդ օրը բարեհաջող էր Հայաստանի ձյուդոյի հավաքականի համար: Վանաձորցի Արսեն Ղազարյանը, անցկացնելով վեց գոտեմարտ, որից հինգը հաղթելով բացարձակ միավորներով, վստահորեն գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Մրցումների առաջին օրը առավել հաջող հանդես եկավ 55կգ քաշային Լեւոն Ավետիկյանը, ով երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտություն կրեց Ճապոնիան ներկայացնող Հիրանաբե Տաշիհուրոից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Վաղը հանդես կգա 73 կգ քաշային Լեւոն Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ