ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 14-02-2005 17:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-23-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի ավանդական միջազգային մրցաշարը` «Աէրոֆլոտ» օփենը: Այս հեղինակավոր բաց մրցաշարում այս անգամ հանդես կգան մոտ 600 շախմատիստներ, այդ թվում 100 գրոսմայստերներ: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի ավելի քան 30 շախմատիստներ: Նրանք, ըստ իրենց անհատական վարկանիշների, հանդես կգան «A-1», «A-2», «B» կամ «C» խմբերում: Մասնակցության ցանկություն են հայտնել գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: «Աէրոֆլոտ» օփենի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 175 հազար ԱՄՆ դոլար է: Բոլոր 4 խմբերում առաջին 35 տեղերը գրաված մասնակիցները դրամական պարգեւ են ստանալու:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play