ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՐԶԱՀԱՎԱՔԸ<br />


ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՐԶԱՀԱՎԱՔԸ

  • 09-02-2005 19:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դահուկավազքի եւ բիաթլոնի Ռուսաստանի հավաքականներն ավարտեցին Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզումային հավաքը: Այն եզրափակվեց ընտրական մրցումներով` Ծաղկաձորի մարզաբազայի մրցանակների խաղարկությամբ: Դահուկավազքի մրցումներում տղամարդկանցից առավել հաջող հանդես եկան Վասիլի Ռոչեւը, Նիկոլայ Պոնկրատովը, կանանցից` Լարիսա Կուրկինան եւ Օլգա Զավյալովան: Բիաթլոնի մրցումներում հաղթող դարձան Անդրեյ Պրակունինը, որը առաջինն էր երկու մրցատարածություններում, Օլգա Զայցեւան եւ Աննա Բոգալին: Մրցումների արդյունքներով Ռուսաստանի հավաքականի մարզիչները համալրեցին իրենց թիմերի թափուր տեղերը: Այժմ ռուս մարզիկները պատրաստվում են մասնակցելու 2006թ.-ին ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաք Թուրինում փետրվարի 2-րդ կեսին կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի 4 դահուկորդները, որոնք նույնպես մասնակցեցին Ծաղկաձորի մարզաբազայի մրցանակների խաղարկությանը, չկարողացան լուրջ մրցակցություն ցույց տալ Ռուսաստանի մարզիկներին եւ բոլոր վազքահերթերում գրավեցին վերջին տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play