Մինասի որմնանկարները դեռեւս Գյումրիում են


Մինասի որմնանկարները դեռեւս Գյումրիում են

  • 08-06-2011 19:17:58   | Հայաստան  |  Մշակույթ
Գյումրիից Մինասի որմնանկարների Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Հունիսի 8-ին Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին ,Գալվանոմետրե գործարանի մասնաշենքում գտնվող ,Թել են մանումե որմնանկարի պատից անջատման աշխատանքներ իրականացրեցին: Այնուհետեւ նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները, փաթաթված վիճակում պետք է տեղափոխեին Երեւան: Սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի եւ Մինասի Ավետիսյան հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց, այնուամենայնիվ, որմնանկարներն այսօր չտեղափոխել: Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների եւ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ն դիմեց ՀՀ մշակույթի նախարարին եւ Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահին (http://shirakcentre.org/hy/news/955-shirak-centre-ngo): Այնուհետեւ, հեռախոսային բանակցություններ անցկացվեց մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վերոհիշյալ խնդրի քննարկման նպատակով, վաղը որոշվեց անցկացնել հանդիպում մշակույթի նախարարի Գյումրիից մեկնող պատվիրակության հետ: Այնուհետեւ որմնանկարները փաթաթված վիճակում տեղափոխվեց նույն գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվեցին քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով: Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հաղորդագրության, նկարչի որդու` Արման Ավետիսյանի, կողմից գյումրեցիներին երաշխիք տրվեց, որ փականը գաղթագողի չի բացվի եւ նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ