ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ 14-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ 14-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

  • 18-01-2006 20:42:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ԼԻՈՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Մրցումների առաջին օրը` հունվարի 17-ին, մասնակիցները հանդես եկան պարտադիր ծրագրով: Գրեբյոնկինան եւ Ազրոյանը շուրջ 30 զույգերի մրցապայքարում գրավեցին 14-րդ տեղը: Հունվարի 18-ին եւ 20-ին Եվրոպայի առաջնությանը մասնակցող պարային զույգերը հանդես կգան կարճ եւ կամավոր ծրագրերով: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի գեղասահորդները կկարողանան բարելավել իրենց արդյունքները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play