ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ<br /> 5-ՐԴՆ Է<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
5-ՐԴՆ Է

  • 11-01-2006 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների անհատական վարկանիշները` 2006թ. հունվարի 1-ի դրությամբ: Ցուցակում զգալիորեն բարելավել է իր դիրքը Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը: Աշխարհի գավաթակիրը 3 ամիս առաջ հրապարակված ցուցակի համեմատությամբ բարձրացել է 5 աստիճանով եւ այժմ 5-րդն է: Ուժեղագույնների ցուցակը շարունակում է գլխավորել Գարրի Կասպարովը, որը, սակայն, հեռացել է շախմատից: Շախմատիստների առաջին տասնյակն այսպիսին է. 1. Գարրի Կասպարով (Ռուսաստան, անհատական վարկանիշը` 2812 ), 2. Վեսելին Թոփալով (Բուլղարիա, 2801), 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2792), 4. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2765), 5. Լեւոն Արոնյան (Հայաստան, 2752), 6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2741), 7. Պետեր Լեկո (Հունգարիա, 2740), 8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2729), 9 Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2723), 10. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա, 2723): ՖԻԴԵ-ի ցուցակում Հայաստանի եւս 2 ներկայացուցիչներ տեղեր են գրավել առաջին հարյուրակում: Վլադիմիր Հակոբյանը 18-րդն է (վարկանիշը` 2704), Կարեն Ասրյանը` 61-րդը (2646): Բարձր տեղ է զբաղեցնում նաեւ Սլովակիան ներկայացնող հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը. նա 80-րդն է (2632): Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը մեծ առավելությամբ գլխավորում է Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2711): 50 լավագույների թվում ընդգրկված են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը, որոնք համապատասխանաբար 22-րդ (2453) եւ 33-րդ (2423) տեղերում են:
Նոյյան տապան  -   Սպորտ