ԿԽՄԿ-Ի ԱՆՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵԼ Է<br /> ՀԱՅԱԶԳԻ ՄԻ ԿԻՆ<br />


ԿԽՄԿ-Ի ԱՆՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵԼ Է
ՀԱՅԱԶԳԻ ՄԻ ԿԻՆ

  • 15-12-2005 16:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ դեկտեմբերի 15-ին հայրենադարձվել է հայազգի մի կին, որն ամսվա սկզբին պատահաբար անցել էր Հայաստանի տարածքից Ադրբեջան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների առաջարկով ԿԽՄԿ-ն, իրականացնելով չեզոք միջնորդի դերը, հայրենադարձմանը աջակցել է այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ի պատվիրակները հավաստիացել են, որ այդ կինը հոժար կամքով է հայրենիք վերադառնում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իր գործունեության սկզբից` 1992թ.-ից ի վեր, ԿԽՄԿ-ն օժանդակել է 654 անձանց հայրենադարձմանը եւ տեղափոխությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն