Արթուր Աբրահամը սպասում է Վիկ Դարչինյանի հերթական հաղթանակին
22-08-2011 16:50:39 | Գերմանիա | Սպորտ
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունել է Էվանս Մբամբայի հետ մրցամարտը սեպտեմբերի 3-ին Հայաստանում անցկացնելու Վիկ (Վախթանգ) Դարչինյանի նախաձեռնությունը եւ նրան մաղթել հաջողություն:
«Հարգելի Վախթանգ, ողջունում եւ բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես, ինչին, անշուշտ, կնպաստի հայրենի հողի ջերմությունը եւ մեր հայրենակիցների քաջալերանքը: Քո հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլեւ համայն հայության համար: Սպասում ենք հերթական դիտարժան մրցելույթիդ եւ հաղթանակիդ»,- նշված է Արթուր Աբրահամի գրությունում: