ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀՀ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ<br /> ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ԹԻՄՆ Է <br />


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀՀ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ
ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ԹԻՄՆ Է

  • 23-11-2005 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատային ակումբների առաջնությունում 2 տուրից հետո առաջատարը ՀՀ Սպորտկոմիտեի շախմատի դպրոցի թիմն է, որը 4 միավոր է վաստակել: 2-ական միավոր ունեն «Միկա-Երեւան», Հայաստանի շախմատի ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ Գյումրիի «Շախմատային աստղեր» թիմերը: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հրազդանի «Վառվող աստղ» թիմը, որը դեռեւս ոչ մի միավոր չի վաստակել: Նշենք, որ երկրի չեմպիոնի կոչման համար պայքարում են 6 թիմեր, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 6 հիմնական եւ 2 պահեստային խաղացողներ:
Նոյյան տապան  -   Սպորտ