Աշխատանքը կորցրած ամերիկացին սպանել է իր ընտանիքի<br /> անդամներին եւ անձնասպան եղել<br />


Աշխատանքը կորցրած ամերիկացին սպանել է իր ընտանիքի
անդամներին եւ անձնասպան եղել

  • 28-01-2009 16:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքը կորցրած ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ուիլմիգտոն քաղաքի բնակիչը գնդակահարել է իր կնոջը եւ հինգ երեխաներին, որից հետո ինքնասպան եղել: Այս մասին հայտնել է Ուիլմինգտոնի ոստիկանապետի տեղակալ Քեննեթ Գարները: Սպանվածների մարմինները հայտնաբերել է ոստիկանական պարեկը, որը ժամանել է հրաձգության մասին հաղորդումը ստուգելու համար: Տղամարդը հերթով գնդակահարել է կնոջը, 8-ամյա դստերը, 5-ամյա երկվորյակ դուստրերին եւ երկու տարեկան երկվորյակ որդիներին: Այնուհետեւ նա կրակել է իր գլխին: Տղամարդը էլեկտրոնային նամակ է ուղարկել տեղի հեռուստատեսություն, ուր նշում է, որ պատրաստվում է վերջ տալ իր ընտանիքի բոլոր անդամներին եւ անձամբ իրեն աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play