Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում<br /> Հայաստանում կվերանորոգվեն եւս 13 գրադարաններ<br />


Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում
Հայաստանում կվերանորոգվեն եւս 13 գրադարաններ

  • 12-01-2009 16:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում 2008թ.-ին Հայաստանում վերանորոգվել են 4 գրադարաններ` Հայաստանի ազգային, «Խնկո-Ապոր» անվան մանկական, Սյունիքի եւ Լոռու մարզային գրադարանները: Ինչպես հունվարի 12-ի ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագիրը կգործի մինչեւ 2011թ.-ը` ներառելով եւս 13 գրադարաններ: Նախարարը հայտնեց, որ Հայաստանի ազգային գրադարանում արդեն գործում է «Արեւ» ինքնուսուցող համակարգը` կույր եւ թույլ տեսողությամբ անձանց համար: Գրադարանում գործում է նաեւ գիտական թեզերի էլեկտրոնային շտեմարանը: Հ.Պողոսյանի խոսքերով, ամփոփվել է «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանց» ծրագրով հայատառ գրականության տվյալների մուտքագրումը: Նշվեց նաեւ, որ պետպատվերի շրջանակներում անցած տարի հրատարակվել են 100 անուն հանրագիտարանային, գիտահանրամատչելի, հոբելյանական, թարգմանական, գեղարվեստական, մանկական, երաժշտական գրականություն, որոնց օրինակներով համալրվել են մի շարք գրադարաններ ու գրապահոցներ: Ըստ Հ.Պողոսյանի, 2008թ.-ին «Պետական աջակցություն ոչ պետական մամուլի հրատարակմանը» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող 10 անուն գրական-մշակութային, 35 անուն գիտական եւ 27 անուն մարզային մամուլի խմբագրություններին: Նա հայտնեց, որ հայ գիրքն անցած տարի պատշաճ տաղավարներով ներկայացվել է Մոսկվայի, Ֆրանկֆուրտի, Թեհրանի, Մինսկի, Աշխաբադի, Սալոնիկի, Թբիլիսիի եւ Ստամբուլի միջազգային ցուցահանդեսներում եւ տոնավաճառներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play