Սիրիայում ավարտվել են հայկական մշակույթի շաբաթվա<br /> միջոցառումները<br />


Սիրիայում ավարտվել են հայկական մշակույթի շաբաթվա
միջոցառումները

  • 02-12-2008 19:46:00   | Սիրիա  |  Մշակույթ
ՀԱԼԵՊ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում դեկտեմբերի 1-ին Հալեպում ցուցադրվել է ունեցել Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին» ներկայացումը: Նույն օրը Հալեպի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի եզրափակիչ համերգը: Հալեպում այդ միջոցառումներով ավարտվել է հայկական մշակույթի շաբաթը Սիրիայում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հայկական մշակույթի օրերի ընթացքում Սիրիայի հասարակությունը ծանոթացել է հայ թատերական արվեստին, պարարվեստին, կինոարվեստին, նաեւ Մատենադարանի հայկական ձեռագրերին եւ հին հայկական ու Հայաստանում պահվող արաբական դրամների նմուշներին: Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են Սիրիայի մամուլում եւ հեռուստատեսությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play