ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ԻՄ ՁԵՌԱԳԻՐՆ ՈՒ ՈՃԸ,<br /> ԵՎ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԵՄ ՓՈԽԻ ԱՅՆ»<br />


ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ԻՄ ՁԵՌԱԳԻՐՆ ՈՒ ՈՃԸ,
ԵՎ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԵՄ ՓՈԽԻ ԱՅՆ»

  • 26-11-2008 20:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի Ղարաբաղյան պատերազմին նվիրված նոր` «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեսատական կինոնկարը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվելուց հետո տարաբնույթ արձագանքներ է ստացել մամուլում: Ինչպես նոյեմբերի 26-ին ֆիլմի ռեժիսորի եւ դերասանական խմբի հետ կայացած հանդիպմանը նշեց մոր կերպարում հանդես եկած դերասանուհի Անահիտ Քոչարյանը, քննադատության սլաքը հատկապես ուղղվել է իր կերապարի դեմ. մայրը չի ցանկացել, որ որդին մեկնի պատերազմ: «Ես կարծում եմ, որ ցանկացած մայր դեմ է, որ իր որդին մեկնի պատերազմ, եւ դա բնական է: Ընդհակառակը, ռեժիսորի այս մոտեցումը ավելի է ընդգծել կերպարի արտահայտչությունը, որով էլ պայմանավորաված է ֆիլմի հաջողվածությունը»,- ասում է դերասանուհին: Ղարաբաղյան պատերազմին նվիրված այս կինոնկարի գործողությունները կատարվում են Գյումրիի փողոցներից մեկում ապրող մի ընտանիքում, որի հայրն ու ավագ որդին արդեն ռազմաճակատում էին, իսկ կրտսեր որդին չէր ցանկանում կռվել: Ամբողջ ֆիլմի ընթացքում միայն մեկ կրակոց է լսվում: «Ես պատերազմը եւ նրա հետեւանքները փորձել եմ ներկայացնել այդ մեկ ընտանիքի հարկի տակ` առանց պատերազմական գործաղությունների եւ կրակոցների: Ես կարծում եմ, որ պատերազմին «Ոչ» ասելու ամենալավ տարբերակը մարդկային հոգիներում տիրող իրավիճակներն են այդ արհավիրքի դեմ»,- ասում է ռեժիսորը: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի խոսքերով, ֆիլմի զարգացումները եւ գործողությունները կատարվում են բացառապես «մարդկային հոգեբանական պատերազմների վրա»: «Հիմա ինձ մոտ հետստեղծագործական դատարկություն է: Տրամադրությունս էլ շատ վատ է: Միայն մեկ բան է ինձ ուրախացնում` շնորհավորական զանգերը եւ շնորհակալությունները: Այո', կարող են լինել նաեւ քննադատություններ, որոնց համար էլ եմ շնորհակալ»,- ասում է ռեժիսորը: Լրագրողներից մեկի այն հարցի, թե արդյոք Ա.Մկրտչյանը չի կրկնել պատերազմի մասին պատմող իր նախորդ` «Հին օրերի երգը» ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց. «Այո, կարող է եւ նման լինել, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ երկուսի հեղինակն էլ նույն մարդն է: Ես հպարտ եմ, որ ունեմ իմ ձեռագիրն ու ոճը, եւ երբեք էլ չեմ փոխի այն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play