ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ<br /> ԿՈՐՈՇՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ
ԿՈՐՈՇՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՒՄ

  • 17-11-2008 19:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնության վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ» - «Արարատ»` 0:1, «Գանձասար» - «Ուլիս»` 0:0, «Կիլիկիա» - «Շիրակ»` 1:0, «Միկա» - «Բանանց»` 1:1: Այսպիսով «Փյունիկն» ու «Արարատը» հավաքեցին հավասար` 59-ական, միավորներ: Հայաստանի չեմպիոնին որոշելու համար կնշանակվի լրացուցիչ հանդիպում: Առաջնությունում առաջին անգամ 3-րդ տեղը գրավեց եւ բրոնզե մեդալի արժանացավ «Գանձասարը»` 47 միավոր: Հաջորդ տեղերը զբաղեցրին «Միկան»` 46, «Բանանցը»` 41, «Ուլիսը»` 29, «Շիրակը»` 19 եւ «Կիլիկիան»` 11 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ