ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ<br /> ԱՐՁԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
ԱՐՁԱՆԸ

  • 12-11-2008 20:37:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում նոյեմբերի 12-ին Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը նրան նվիրեց 400 լ տարողությամբ կոնյակի տակառ, որը կպահվի գործարանի հնեցման արտադրամասում: Գործարանի տնօրինությունը կազմակերպել էր նաեւ Ջ.Գասպարյանին նվիրված տոնակատարություն, որին ներկա էին դուդուկահարի հոբելյանական միջոցառումներին մասնակցող աշխարհահռչակ երաժիշտներ Պիտեր Գաբրիելը, Անդրեաս Վոլենվեյդերը, «Փլենիթ X»-ի (Planet X) հայազգի ղեկավար Դերեք Շիրինյանը, ինչպես նաեւ բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Լրագրողների հետ զրույցում օտարազգի երաժիշտները նշեցին, որ տպավորված են Երեւանից եւ նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում կայացած համերգից: «Համերգը հիանալի էր, իսկ հայերի հետ շփումից հետո մեկ անգամ եւս պարզեցի, որ հայերը շատ ընկերասեր են, մեծ հոգի ունեն եւ դա արտացոլվում է նաեւ հայկական երաժշտության մեջ»,- ասաց Ա.Վոլենվեյդերը: «Ես 80 տարեկան եմ, սակայն հոգով երիտասարդ եմ եւ շարունակելու եմ ստեղծագործել: Իհարկե ես արդեն փոխարինող ունեմ` թոռնիկս, եւ վստահ եմ, որ նա շարունակելու է իմ գործը»,- ասաց Ջ.Գասպարյանը: Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում կտեղադրվի Ջ.Գասպարյանի արձանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play