ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԱՄԷ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԱՄԷ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • 15-01-2008 19:00:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ԱԲՈՒԴԱԲԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները եւ ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար շեյխ Աբդալլահ բեն Զաիդ ալ-Նահայանը: Ստորագրման պաշտոնական արարողությունը կայացել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ-Նահայանի եւ ԱՄԷ-ում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ: Ստորագրված համաձայնագրին համապատասխան, ԱՄԷ-ն եւ Ֆրանսիան կստեղծեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության համատեղ կոմիտե:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play