ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԱՆՁԸ<br />


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԱՆՁԸ

  • 15-01-2008 18:06:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանացի գիտնականները բացահայտել են Մոնա Լիզայի անձը, գրում է «Թելեգրաֆ» թերթը: Ինչպես գրում է թերթը, գերմանական Հայդելբերգի համալսարանի գիտնականները պնդում են, որ 500-ամյա վաղեմության անընթեռնելի գրառումները, որ արված են Լեոնարդո դա Վինչիի բարեկամ Ագոստինո Վեսպուչիի գրքի լուսանցքներում, վկայում են, որ դա Վինչիի նկարում պատկերված կինը Լիզա Գերարդինին է` ֆլորենտացի վաճառականի կինը: Գիրքը հայտնաբերվել է համալսարանական գրադարանում: «Մոնա Լիզայի անձի վերաբերյալ բոլոր կասկածները վերացված են գտածոյի օգնությամբ»,- նշել են Հայդելբերգի գրադարանի ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play