ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ Է ԿՆՔՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՀԵՏ<br />


ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ Է ԿՆՔՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՀԵՏ

  • 15-01-2008 18:00:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Արաբական Միավորված Էմիրություններին առաջարկել համագործակցություն խաղաղ միջուկային արդյունաբերության զարգացման ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը: Այս առաջարկը կլինի երկրորդը համագործակցության այն առաջարկից հետո, որ ֆրանսիացի առաջնորդն արել էր Սաուդյան Արաբիային կիրակի օրը: Դրանից բացի, ֆրանսիական EDF ընկերությունը նախօրեին հուշագիր է ստորագրել Քաթարի հետ միջուկային ոլորտի բանակցությունները շարունակելու վերաբերյալ: Նիկոլա Սարկոզին, որ մի շարք համաձայնագրեր է կնքել Ալժիրի եւ Լիբիայի հետ, չի թաքցնում, որ արաբական երկրներին հիմնական գործընկեր է համարում միջուկային ճյուղի խաղաղ զարգացման գործում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play