ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ<br />


ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

  • 14-01-2008 20:45:00   | ՀԱՀ  |  Միջազգային
ՊՐԵՏՈՐԻԱ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինտերպոլի ղեկավար հարավաֆրիկացի Ջեքի Սելեբին հրաժարական է տվել իր հասցեին հայրենիքում առաջ քաշվող կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ: Սելեբին, որը նաեւ Հարավային Աֆրիկայի ոստիկանության ղեկավարն է, հրաժարականի մասին հայտարարել է Ինտերպոլին հղած նամակում: Ինչպես ասվում է ուղերձում, պրն. Սելեբին հրաժարականի որոշումն ընդունել է` ելնելով Ինտերպոլի շահերից եւ միջազգային իրավապահ համայնքի հանդեպ հարգանքից, որին ծառայում է կազմակերպությունը: ՀԱՀ դատական իշխանությունները հանցավոր աշխարհի հետ Սելեբիի ենթադրվող «կոռուպցիոն կապերի» հետաքննություն են իրականացնում եւ առաջիկայում նրա նկատմամբ կարող են առաջադրվել կոռուպցիայի եւ արդարադատության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու պաշտոնական մեղադրանքներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play