ՊՈՒՏԻՆԸ ՎԱԼԵՐԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ Է<br />


ՊՈՒՏԻՆԸ ՎԱԼԵՐԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ Է

  • 14-01-2008 19:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս երգչուհի Վալերիան, որին կարելի է կոչել ռուսական Մադոննա, հաշվի առնելով իր ձայնապնակների տպաքանակները եւ բազմաթիվ պարգեւները, մտադիր է նվաճել Լոնդոնը: Ինչպես գրում է «The Independent»-ը, Վալերիան հաջողության բոլոր շանսերն ունի, քանի որ իր երկրպագուն է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանից բացի, ըստ հենց Վալերիայի, իր շանսերը մեծանում են, հաշվի առնելով արեւմտյան գործընկերների ոչ պրոֆեսիոնալիզմը: Սակայն Պոլ Ուիլյամսը` «Music Week» հանդեսի գլխավոր խմբագիրը, նախազգուշացրել է. «Պատմությունը չգիտի նախադեպեր, որ ռուսական նախագծերին Մեծ Բրիտանիայում ուղեկցի առեւտրային հաջողությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play